Նեմցովին սպանել է Զաուր Դադաևը. Interfax
Բորիս Նեմցովի սպանության անմիջական կատարողը եղել է հենց Զաուր Դադաևը՝ չեչենական «Հյուսիս» գումարտակի նախկին փոխհրամանատարը: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Փորձաքննության տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Նեմցովին սպանել է հենց Դադաևը: Ամեն դեպքում դա 100%-ով կարող է հաստատվել, երբ հայտնաբերվի զենքը: Առայժմ դադաևը հետաքննության ներկայացուցիչների հետ առանձնապես չի շփվում: Նրա աննշան ցուցմունքներից հետևում է, որ սպանության կազմակերպիչը հենց նա է եղել»,-նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Բասմանի դատարանը արտոնեց սպանության մեջ կասկածվող 5 անձանց ձերբակալությունը, ներառյալ՝ Դադաևի: