ԱՄՆ-ում երեխան 14 ժամ անցկացրել է ջուրն ընկած մեքենայի մեջ
ԱՄՆ Յուտա նահանգում 1,5 տարեկան երեխան14 ժամ մնացել է ավտովթարի հետեւանքով գետն ընկած մեքենայում: Երեխային փրկել է ամրագոտին: Երբ ավտոմեքենան դիմային հատվածով ընկղմվել է ջրի մեջ, աղջիկը նստատեղից կախված է մնացել: Այդ ընթացքում մեքենան աստիճանաբար լցվել է ջրով:
Նրա 25-ամյա մայրը մահացել է: Երեխան ցրտահարվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: