Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց կանանց Մարտի 8-ը. ֆոտոշարք
Կառավարության ընդունելությունների տանը երեկոն տոնական էր ու ջերմ: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ հերթական հաճելի անակնկալն էր պատրաստել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը` վարչական շրջանի ենթակայության հիմնարկների, մշակութային օջախների, և գործընկեր կանանց համար:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր կանաց այս գեղեցիկ և մեր` տղամարդկանց կողմից սիրելի, տոնի կապակցությամբ, միշտ եղեք առողջ, սիրված, լույս ու ջերմություն պարգևեք ձեր ընտանիքին, ձեր շրջապատին»,- շնորհավորելով ներկաներին` վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ նրանցից յուրաքանչյուրը իրենց ներդրումն ունի ի բարօրություն Կենտրոնի, ինչի համար շնորհակալ է և պատրաստ է միշտ աջակից լինել, նրանց կողմից կատարած աշխատանքներին:
Դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների, թանգարանների տնօրեններ, սիրված և հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, արվեստագետներ` մեկտեղվել էին և սրահը լցրել ջերմությամբ և լույսով: Ներկաները ստացան գեղեցիկ ծաղկեփնջեր, իսկ առավել ակտիվ գործունեության երկարամյա և նվիրյալ աշխատանքի, համագործակցության համար գեղեցիկ սեռի երկու տասնյակլ ներկայացուցիչներ` նաև պատվոգրեր և շնորհակալագրեր: