Քրդերը սկսել են հարձակում գործել Իրաքում գտնվող ԻՊ զինյալների դեմ
Իրաքում գտնվող քրդական զինված ուժերը hարձակում են սկսել «Իսլամական պետության» զինյալներ ուղղությամբ՝ փորձելով հետ շպրտել նրանց Քիրքուք քաղաքի մոտակայքից:
Ըստ մարտական ջոկատների հրամանատարի՝ այդ մարտական գործողությանը նպաստում և աջակցում են ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիոն ուժերի ավիահարվածները: Փեշմերգա անունով հայտնի քրդական զինվորական կազմավորումները անցած տարի իրենց հսկողության տակ էին վերցրել Քիրքուք քաղաքն այն բանից հետո, երբ իրաքյան բանակը լքել էր այն՝ «Իսլամական պետության» զինյալների առաջխաղացումից հետո:
Նշենք, որ այդ քաղաքը գտնվում է նավթով հարուստ շրջանում, և քրդերի համար դարձել է առանցքային ձեռքբերում, սակայն շարունակում է խոցելի մնալ ջիհադիստների հարձակումների պատճառով: