Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքում քուրդ զինյալների դիրքերը
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ակտիվ ռմբակոծության են ենթարկել Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դիրքերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, փոխանցում է Ria Novosti-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է «Անկարայում ահաբեկչությունից 2 ժամ անց Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում օդային գործողություն է սկսվել, որը տևել է 1 ժամ: Գրոհի նպատակը եղել է 60-70 հոգուց բաղկացած խումբը»:
Հիշեցնենք, որ Անկարայի կենտրոնում երեկ երեկոյան ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել ահաբեկչության հեղինակի ինքնությունը. նա Սալեհ Նեջարն է որ սիրիայից 1 տարի առաջ է ներթափանցել Թուրքիա և ունի փախստականի կարգավիճակ: