slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան
211652_close_icon

Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան

views-count1308 դիտում article-date 16:24 09-03-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, մեկ անգամ ևս շնորհավորել է աշխատակազմի, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ և հղել իր բարեմաղթանքները: Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ին մայրաքաղաքում անցկացված տոնական միջոցառումները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանից, ապա շարունակվել բոլոր վարչական շրջաններում՝ իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ նվիրելով: Նաև զեկուցվել է, որ կազմակերպվել են ժամանցային տարբեր ծրագրեր և բացօթյա համերգներ: Հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ այսօրվանից մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում 5 ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է պարբերաբար այցեր կազմակերպել բուժհաստատություններ և տեղում հետևել ակցիայի ընթացքին:

Նմանատիպ նյութեր