Ֆիլիպիններում ոչնչացվել է 56 զինյալ-իսլամիստ
Ֆիլիպինների հարավային արշիպելագում կառավարական զորքերի կողմից ոչնչացվել են 56 զինյալ-իսլամիստներ: Այս մասին այսօր հայտնել է երկրի բանակի գլխավոր հրամանատար Ջոսելիտո Կակիլալան:
Ըստ հրամանատարի՝ սպանվածների թվում հնարավոր է լինի ԱՄՆ-ի կողմից հետախուզվող իսլամիստը: Սակայն ըստ APF գործակալության՝ նա այդ իսլամիստի անունը չի ասել:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին սկսվել է «Բանգսամորո իսլամական ազատագրման մարտիկներ» խմբավորման դեմ պայքարը Մինդանաո կղզում: Մարտական գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև 4 զինյալներ, 33-ը վիրավորվել են: Բացի այդ, ֆիլիպինյան բանակն ունի 4 զոհ, կա նաև 2 տասնյակ վիրավոր: