211652_close_icon
views-count1382 դիտում article-date 16:48 09-03-2015

Դավիթաշեն վարչական շրջանը առաջինն է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իր աշխատանքների ամփոփ ցուցանիշներով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Արաբկիր, իսկ երրորդ տեղը Ավան վարչական շրջանները: 2015թ-ի փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը: Զեկուցվել է նաև, որ մարտ ամսվա աշխատանքների գնահատումն արդեն կիրականացվի համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնմամբ: Անդրադառնալով գրանցած արդյունքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ: «Գնահատման համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնումն էլ ավելի է մեծացնելու պահանջները վարչական շրջաններից: Ուստի պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ըստ այդմ իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր