Լոռու ճանապարհային ոստիկանների անակնկալը կին վարորդներին. ֆոտոշարք
Լոռու ճանապարհային ոստիկաններն այսօր՝ մարտի 8-ին, հաճելի անակնկալ են մատուցել կին վարորդներին:
Նրանք նախ կանգնացրել են մեքենաները, մոտեցել են վարորդներին, պահանջել են փաստաթղթերն ու խնդրել մոտենալ ՃՈ մեքենային: Մեքենայի մոտ արդեն վարորդները հաճելի զարմանք են ապրել. ՃՈ աշխատակիցը նախ շնորհավորել է նրանց մարտի 8-ը, այնուհետ արդեն գեղեցիկ վարդ նվիրել կին վարորդներին, նրանց մաղթելով կանացի երջանկություն և հարատև ժպիտ:
Հարկ է նկատել, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի աշխատակիցների կողմից իրականացված ակցիան արդեն ավանդույթ է դարձել: Տարիներ շարունակ ճանապարհային ոստիկանների կողմից իրականացվել են նման հաճելի անակնկալներ: Այս ամենը կրելու է շարունական բնույթ, վստահեցնում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: