Կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը
Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Այդ նպատակով կհատկացվի ավելի քան 19 մլն դրամ:
Կենտրոնի մասնաշենքը բավականին հին, ինքնատիպ շինություն է, ունի առանձնահատուկ կառուցվածք, ուստի մարզպետարանը, նախագծողներն ու մասնագետները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում խնդրին:
Նախագծի նախնական տարբերակը կքննարկվի մասնագետների հետ, մարզպետարանը հաշվի կառնի նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրինության կարծիքը: