«Ընտանիքի տարի» ծրագիրը՝ Վայոց ձորի գրադարանում
Վայոց ձորի մարզային գրադարանում «Հայ ընտանիքի հոգեբանական պատկերը» խորագիրը կրող զեկուզումով հանես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականը «Ընտանիքի տարի» հայտարարած ծրագրի շրջանակում:
Զեկուցումից հետո ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ: Միջոցոռման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին և մասնակիցներին: