211652_close_icon
views-count70915 դիտում article-date 14:55 03-02-2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ավագ տեսուչն ու դասակի հրամանատարը ինչո՞ւ էին Աբովյան քաղաքում դարանակալել Toyota Prado-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանը ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցով ընթացքով Toyota Prado մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է՝ հրազեն լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ տեսուչն ու վաշտի հրամանատարը դարանակալում են, Սևանի փողոցում նկատում եմ կասկածելի Toyota Prado-ն և կանգնեցնում այն։

Պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է ավտոմատ, ինչի համար էլ վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թ․-ն տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում է զենքի օրինական լինելու հանգամանքը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր