Րյազանում բժիշկների անփութության հետեւանքով երեխա է մահացել
                        Ռուսաստանի Րյազանի շրջանի հիվանդանոցներից մեկում երեխա է մահացել` սրսկումից  հետո: 
Վեցամյա տղայի մայրը հիվանդանոց էր դիմել` երեխայի բարձր ջերմության պատճառով: Փոքրիկին տեղափոխել են ինֆեկցիոն բաժանմունք, սրսկում արել, ինչից հետո նրա վիճակը  կտրուկ վատացել է: Չնայած բժիշկների ջանքերին` տղան մահացել է: 
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

