13879 դիտում
00:29 08-03-2015
Ավտովթար` Երևանում. բախվել են Mercedes-ը և Renault-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում Հերացու փողոցում թիվ 20/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մովսիսյանի վարած Renault մակնիշի S 4564 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Սմբատ Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 23 ՕՕ 843 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը, Mercedes-ի վարորդը և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Նինա Նալբանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և շտապօգնության բրիգադը:
Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2254 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)