211652_close_icon
views-count19540 դիտում article-date 23:18 23-05-2015

Ավտովթար Արծվի արձանի մոտ. դասախոսը ոչ սթափ՝ BMW -ով բախվել է Renault-ին. Renault- ն հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արմեն Շահբազյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 35 ՏD 169 համարանիշի ավտոմեքենայով բախվել է դեպի Սևան ընթացող, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած Renault մակնիշի Լ 3979 համարանիշի ավտոմեքենային, որից հետո իր BMW—ով հեռացել է վթարի վայրից: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ վարորդն ու նրա ուղևորը՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլագրողը հայտնում է, որ վթարի վայրից բավականին հեռավորության վրա ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, իսկ վարորդը պնդում էր, որ վթարի պատճառը եղանակի անակնկալն է եղել և ինքը գտնվում է սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթանկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ Renault -ի վարորդը եղել է սթափ, իսկ BMW -ինը՝ ոչ սթափ. նրա խմածության աստիճանը եղել է 0,49 տոկոս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Շահբազյանը աշխատում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր