211652_close_icon
views-count1533 դիտում article-date 20:56 07-03-2015

Լոռու մարզի վաստակաշատ կանայք դրամական պարգեւներ են ստացել

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Հրավիրվել էին կրթության, մշակույթի և արվեստի բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած 35 մտավորական կանայք: Նրանց շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց հարգարժան կանանց: Կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանն իր հերթին մարզպետին նվիրեց երեխաների ձեռքի աշխատանքներից: Ներկաները վայելեցին նաև գեղեցիկ երաժշտություն՝ ջութակահարուհի Նաիրա Գրիգորյանի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր