4747 դիտում
13:46 07-03-2015
7 օր առաջնագծում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21000 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է նաև "ԶԿ-23-2" զինատեսակ, ինչը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության՝ շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և "ԶԿ -23-2" զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
19:15 21-01-2014
Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում. razm.info
2395 դիտում
16:04 27-01-2014
Առաջնագծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել
2683 դիտում
11:23 07-02-2014
Ադրբեջանը առաջնագծում կորուստ ունի
Այս բաժնից
1000 դիտում
20:32 15-01-2025
Հութիները հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա հարձակում գործելու մասին
1045 դիտում
20:07 15-01-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի
985 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ