Առաջնագծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել
                        Ադրբեջանի պաշտպանության նախարարության  մամլո ծառայությունից հայտնել են, որ բանակի սահմանային N զորամասի զինծառայող  Ղաբիբ Բախտիար օզլու Իսմայլովը զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում վիրավորվել է իրեն ամրակցված հրազենից ստացած կրակոցից:
Վերջինս տեղափոխվել է հոսպիտալ: Իսմայլովը զորակոչվել էր Դաշքեսանի շրջանից:
Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

