1000 դիտում
13:33 07-03-2015
Սոցիալական նշանակության ծրագիր՝ կանանց տոնին ընդառաջ. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ:
Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են ունեցել դիտելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» ներկայացումը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով կանանց գալիք տոնի կապակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ընդգծել է, որ այս տարի ծրագրում ընդգրկվել է շուրջ 2000 կին, նաև նշել, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ներկայացման ավարտին կանայք ձեռնունայն չեն հեռացել. բոլորին հանձնվել են տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
2534 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
1352 դիտում
21:27 03-03-2015
Տավուշում կանանց տոնին ընդառաջ առողջապահական ակցիա կիրականացվի
47251 դիտում
15:52 28-02-2017
Կանանց միջազգային տոնին ընդառաջ. մարտի 7-ին Գյումրիում կկայանա Իրինա Հարությունյանի մենահամերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1180 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
727 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը