Տավուշում կանանց տոնին ընդառաջ առողջապահական ակցիա կիրականացվի
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ Կանանց միջազգային օրվան ու Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայտարարվում է բարեգործական ակցիա:
Իջևանի առողջության առաջնային պահպանման և բժշկական կենտրոնները, ինչպես նաև Բերդի ու Նոյեմբերյանի բժշկական կենտրոնները տեղեկացնում են, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հետազոտությունները և բժշկական խորհրդատվությունները կանանց համար կլինեն անվճար: