Տիտանի վրա հնարավոր է՝ կյանք կա
Նյու Յորքի գիտնականների տվյալներով՝ Սատուրն մոլորակի ամենամեծ արբանյակի՝ Տիտանի մակերեւույթին հնարավոր է՝ կենդանի օրգանիզմներ կան: Ըստ NASA ամերիկյան տիեզերական գործակալության հայտարարության՝ Տիտանի վրա առկա կենդանի օրանիզմներից Երկիր մոլորակի վրա չեն հանդիպում:
Տիտանի վրա հեղուկ վիճակում ջուր չկա: Գիտնականների խոսքով՝ կենդանի օրգանիզմները գոյատեւում են հեղուկ մեթանի օվկիանոսներում, որտեղ ջերմաստիճանը -180°C է: Այդ օրգանիզմները, մասնագետների խոսքով, բաղկացած են ազոտի մոլեկուլներից:
Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ ՝է սարքավորումներ ուղարկել՝ Սատուրնի արբանյակի օվկիանոսներից նմուշներ վերցնելու համար: