ԱՄՆ-ում հաշվել են, թե Կորեական թերակղզում հնարավոր պատերազմը քանի մարդկային կյանք կխլի
Կորեական թերակղզում պատերազմի առաջին իսկ օրերին մի քանի հարյուր հազար մարդ կարող է դառնալ պատերազմի զոհ։ Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտությունների հարցերով ծառայության զեկույցում, փոխանցում է Bloomberg-ը։
Նշվում է, որ նույնիսկ ոչ միջուկային զենքի կիրառման դեպքում զոհերի թիվը առաջին օրերին կարող է հասնել մինչև 300 հազարի։
Նման կանխատեսման հետազոտողները հանգել են՝ ելնելով նրանից, որ հյուսիսկորեական կողմը 1 րոպեում կարող է արձակել մինչև 10 հազար ական։
Բացի այդ, պատերազմը կարող է ուղիղ կերպով ազդել հակամարտող երկու կողմերում ապրող 25 մլն մարդկային կյանքի վրա։ Կոնգրեսը չի բացառել նաև պատերազմին Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ներգրավվումը։
Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է առճակատվել Չինաստանի հետ։
Ըստ տեղեկությունների՝ Փհենյանը ներկա պահին ունի 25 միջուկային մարտագլխիկ՝ բալիստիկ հրթիռների համար։ Պարզվել է նաև նրանց հզորությունը՝ 15-250 կիլոտոննա։