211652_close_icon

ՌԴ-ում դաստիարակչուհին երեխաներին պատժել է՝ թողնելով դրսում

views-count1980 դիտում article-date 20:42 07-03-2015
Նիժնի Նովգորոդում իրավապահները հետաքննում են երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքը: Քաղաքի մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհին երեք տղաների թողել է մրսել դրսում: Այդ կերպ կինը պատժել է նրանց: Դաստիարակչուհին մտել է մանկապարտեզ եւ փակել դուռը՝ երեխաներին թողնելով դրսում: Ժամեր անց լաց լինող երեխաներին պատուհանից նկատել է մեկ այլ դաստիարակչուհի, ներս առել նրանց եւ զանգահարել ծնողներին: Վերջիններս հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ տանելուց: Դեպքից հետո երեխաներից մեկը նյարդային բռնկումներ ունի, մյուսն էլ հիվանդ է: Ծնողները կրթական գերատեսչություն բողոք են ներկայացրել, իսկ դաստիարակչուհին շարունակում է աշխատել մանկապարտեզում, որտեղ կատարվածի առթիվ արդեն քննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր