68471 դիտում
23:17 08-03-2023
Հրազդանի «Գայի պոստի» մոտ Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մորն ու 2 երեխաներին դրսում վիրավոր վիճակում հայտնաբերել են Երևանի գնդի պարեկները, բուժօգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը, Արթուր Սողոմոնյանը և Արամ Սաֆարյանը:
Պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Քանի որ ավտոմեքենան գլխիվայր մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում՝ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ահարոն Նավասարդյանն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հիվանդանոցի բակում հավաքված վիրավորների հարազատներն ասում էին.
«Այս պահին չգիտենք, թե ինչն է եղել ավտովթարի պատճառը, բայց սրտանց ուզում ենք մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ուղղել այն երեք պարեկներին, ովքեր շատ արագ նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել մորն ու նրա 2 երեխաներին, ապա տեղափոխել հիվանդանոց: Հրազդանի բժիշկներն էլ ինչ հնարավոր է, արել են: Երեխաներին ռեանիմոբիլով տեղափոխեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկներն էլ մեզ ասում էին, որ եթե երեխաներին ու մորն օգնության ձեռք մեկնողները ժամանակին չհասնեին նրանց օգնության, ապա գուցե ավելի ծանրանար նրանց վիճակը: Մենք տեսանք նաև, թե պարեկների հագուստներն ինչպես էր արյունոտվել, հավանաբար վիրավորներին գրկած էին տեղափոխել հիվանդանոց»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+