Մոսկվացին գողերից փախչելու համար նետվել է գետը
Մոսկվացին, գողերից փախչելու համար, լողալով անցել է գետը: Ոստիկանության տվյալներով, Դոռոգոբուժսկի փողոցում երկու գողեր հարձակվել են իրենց ծանոթ մի տղամարդու վրա, քարշ տալով դրել ավտոմեքենայի բեռնախցիկ եւ տարել Սետուն գետի ափ:
Այդտեղ հանցագործները ծեծել են տղամարդուն եւ պահանջներ ներկայացրել: Տուժածը նետվել է գետը եւ կարողացել լողալով դուրս գալ սառցաջրից: Երկու կասկածյալները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ: