Բագրատաշենցի կինը նետվել է գետը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի բնակիչները և փրկարարները մայիսի 7-ից որոնում են Բագրատաշենի բնակչուհի, 1946թ. ծնված Էլմիրա Մելքոնյանին: Ըստ բագրատաշենցիների՝ նա տնից դուրս գալիս հարազատներին հայտնել է, թե Դեբեդ գետը նետվելով՝ ինքնասպանություն է գործելու: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:
Գյուղապետը նաև չբացառեց, որ Էլմիրան աղբը տարել է իրենց տան հարևանությամբ հոսող Դեբեդ գետը թափելու, և գարնանային վարարումներից հորդացած գետը քշել տարել է նրան: Արկադի Մակյանի վկայությամբ՝ Մելքոնյանները սոցիալական միջին պայմաններում ապրող ընտանիք են, զբաղվում են հողագործությամբ: Տեղեկացանք, որ Երևանից ժամանած փրկարարներն ու Բագրատաշեն գյուղի բնակիչները գետի հայկական և վրացական ափերին ներկայում որոնում են Էլմիրա Մելքոնյանի դին: Դեբեդի վարարած լինելը, սակայն, խանգարում է որոնողական աշխատանքների արդյունավետությանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրա համարում: