Մոսկվայում սառցալեզվակն ընկել է կնոջ ու երեխայի վրա
Մոսկվայի հարավում հինգ հարկանի շենքի տանիքից պոկված խոշոր սառցալեզվակը ընկել է 27-ամյա երիտասարդ կնոջ վրա, որի հետ սայլակում քնած 2-ամյա երեխա է եղել:
Կինը աջ ձեռքի, ոտքի եւ գլխի վնասվածքներ է ստացել: Իսկ երեխան գանգուղեղի կոտրվածք է ստացել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Լրատվամիջոցների տվյալներով՝ սառցալեզվակը մեկ մետր երկարություն է ունեցել: