Ռուսաստանի կրկեսներից մեկում ընձառյուծն հարձակվել է կնոջ և 3-ամյա երեխայի վրա
Ռուսաստանի Պադոլսկ քաղաքի կրկեսում ընձառյուծը հարձակվել է կնոջ և նրա 3-ամյա երեխայի վրա: Ինչպես հաղորդում է Իտար-Տասսը, հղում անելով քաղաքի ոստիկանության մամաուլի ծառայությանը, տուժածները ետղափոխվել են հիվանդանոց ՝ կենդանու կծելուց առաջացած վերքերով:
«Դեպքը տեղի է ունեցել Լեդովո պալատում, որտեղ կրկեսային ներկայացում էր: Նախնական տեղեկություներով, ընձառյուծը պոկել է վզի կապը և կարողացել է հարձակվել մոր և երեխայի վրա: ՄՁեռնարկլված միջոցառումների շնորհիվ կարողացել են կենդանուն չեզոքացնել»,- ասել են մամուլի ծառայությունից:
Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: