Ռուսաստանում սառցալեզվակն ընկել է երեխայի վրա
ՌԴ Կիրովի շրջանում սառցալեզվակն ընկել է 6-ամյա երեխայի գլխին: Երեխան ծանր վնասվածք է ստացել եւ կոմայի մեջ ընկել: Ներկայում աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները մտավախություն ունեն, որ նրա կյանքը փրկել չի հաջողվի:
Ընկերության շենքի տանիքից պոկված սառցալեզվակի փաստով քրեական գործ է հարուցվել: Կիրովում սա արդեն երրորդ նմանօրինակ դեպքն է: Վերջինն ավարտվել էր երեխայի մահով: Նրա վրա ընկած սառցալեզվակը 9 կգ է կշռել: