Սանկտ-Պետերբուրգում բժիշկները հիվանդին քարշ են տվել մինչեւ շտապօգնության մեքենա. տեսանյութ
Սանկտ-Պետերբուրգում շտապօգնության աշխատակիցները հեռացվել են աշխատանքից՝ անգիտակից վիճակում գտնվող հիվանդի հետ մեղմ ասած կոպիտ վարվելու համար:
Կատարվածը ֆիքսած տեսանյութը համացանցում բազմաթիվ դժգոհությունների առիթ հանդիսացավ: Բժիշկները հիվանդին քարշ են տվել աստիճանների վրայով, թողել շտապօգնության ավտոմքենայի հարեւանությամբ՝ խոնավ գետնին:
«Հիվանդը հարբած էր, ոչ մեկ չցանկացավ մեզ օգնել ու տեղափոխել նրան: Դրա համար էլ տարանք՝ ինչպես կարողացանք»,-հայտարարել էին բժիշկները: