Գիշատիչը՝ փայտփորիկի մեջքին. բրիտանացի լուսանկարիչը ֆիքսել է պահը
Լոնդոնի լուսանկարիչներից մեկը՝ Մարտին Լե-Մեյը ֆիքսել է փոքրիկ գիշատչի թռիչքը՝ փայտփորիկի մեջքին, եւ բացառիկ լուսանկարը հրապարակել իր միկրոբլոգում:
Ամենայն հավանականությամբ, գիշատիչը մտադիր չի եղել ռոմանտիկ թռիչք վայելել փայտփորիկի մեջքին: Փոքրիկ գազանը փորձել է որսալ թռչնին, վերջինս էլ օդ է բարձրացել՝ իր մեջքին տանելով հարձակվողին:
Լուսանկարիչը պատմել է, որ վայրէջք կատարելուց հետո փայտփորիկը կրկին թռչել է՝ այս անգամ առանց անկոչ հյուրի: