Ականատեսները ֆիքսել են հարավկորեական ուղղաթիռի կործանման պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում հստակ երևում է , թե ինչպես է հարավկորեական Քվանջու քաղաքի թաղամասի բանուկ հատվածում ընկնում և պայթում հրշեջների ուղղաթիռը:
Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, բոլորն էլ ուղղաթիռում են գտնվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ռենխապ գործակալությունը , ուղղաթիռը վերադառնում էր խորտակված Սեվոլ լաստանավի անհետ կարածների որոնողափրկարարական աշխատանքներից: Միևնույն ժամանակ մեկ այլ՝ KBS հեռուստակայանի հաղորդմամբ, ուղղաթիռը թռչում էր Չինդո կղզի այդ աշխատանքներին միանալու նպատակով: