88581 դիտում
15:33 08-12-2017
Երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդը գիտակցության չգալով՝ մահացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Opel Astra մակնիշի 35 MF 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Աշտարակ քաղաքի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Նազարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթրաի հետևանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/07/1084077/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 MF 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Աշտարակ ընթանալիս՝ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայակա գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Բաբիկյաի գլխավորությամբ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)