51502 դիտում
13:32 16-10-2016
Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Niva-ի վարորդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացավ 28-ամյա Արմեն Բոշյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքում «Նարեկ» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթրից հետո, երբ բախվել էին ВАЗ 21703 մակնիշի 35 CN 449 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 61 MM 600 համարանիշի ավտոմեքենաները։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությայն Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հատկանիշով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/12/98179/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էդիկ Պետրոսյան փողոցում՝ «Նարեկ» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել էին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 23-ամյա Վլադիմիր Թանյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 35 CN 449 համարանիշի և 28-ամյա Արմեն Բոշյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 61 MM 600 համարանիշի ավտոմեքենաները։
ВАЗ 2121-ը նախ բախվել է ծառին, ապա գլխիվայր շրջվել։ Իսկ վթարի հետևանքով Նիվայի վարորդը քաղաքացիների և Priora-ի վարորդի օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և դարձի բերել գլխիվայր շրջված Նիվան։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապաստրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)