32312 դիտում
23:54 05-03-2015
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի «բանկի կռուգում». կան վիրավորներ. Opel-ի վարորդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտ բախվել են Mercedes մակնիշի 34 PF 396 համարանիշի և Opel մակնիշի 34 MD295 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո, Opel-ն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 45 ԼT 555 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Nissan Primera մակնիշի 772 OP 61 համարանիշի և Nissan Maxima մակնիշի 90 ԼՕ 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ֆոտոլրագրողը հայտնում է որ, վարորդներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, որից հետո, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքը և կատարել ճանապարհահատվածի մաքրման և լվացման աշխատանքներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
06/03/2015
13:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ մարտի 6-ին, հիվանդանոցում մահացել է Opel-ի վարորդը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2269 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)