Վ. Պուտինը կրճատել է իր և Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց 10%-ով կրճատվելու է պետական ծառայողների մի մասի աշխատավարձը: Ըստ այդ հրամանագրերի՝ կրճատվում է նաև իր և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձը: Որոշումը վերաբերվում է նաև նախագահի աշխատակազմին և հաշվիչ պալատի աշխատակիցներին:
ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, որ այս որոշումը ժամանակավոր է, բայց նշել է, որ աշխատավարձի կրճատման ժամկետի տևողությունը կարող է երկարացվել:
Այս որոշումը ուժի մեջ կլինի մարտի 1-ից մինչև 2015թ-ի դեկտեմբեր ամիսը: Կրճատվել են նաև Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերը:
Այս որոշումը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կաքում: