Հարիսոն Ֆորդն իր ինքնաթիռով վթարի է ենթարկվել
Ամերիկացի հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը իր երկշարժիչանի ինքնաթիռով ընկել է Լոս Անջելեսի գոլֆի դաշտերից մեկում: Նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վթարի պատճառը մեխանիկական անսարքությունն է եղել:
Դերասանի որդին Twitter-ում գրել է, որ հոր վիճակը կայուն է:
Նշենք, որ Հարիսոն Ֆորդը ինքնաթիռ է վարում 1960-ական թթ-ից: Սա նրա մասնակցությամբ 2-րդ վթարն է: