1421 դիտում
14:24 06-03-2015
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան միջազգային փառատոնում հանդես եկավ «Անմոռուկներով»
Մարտի 4-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան միջազգային փառատոնում հանդիսատեսին նվիրեց դասական երաժշտության գեղեցիկ համերգ։ Ներկայացվեցին Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահարուհի Խաթիա Բունիաթիշվիլին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի Ալ Բուստան միջազգային փառատոնին իր մասնակցությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջին իսկ օրից և′ Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, և′ փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններով։
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Այս նվագախումբը վաղուց արդեն դուրս է եկել երիտասարդական նվագախմբի բնորոշումից, քանի որ հասուն, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կոլեկտիվ է»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունն Ալ Բուստան փառատոնին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շնորհիվ՝ 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում: Լիբանանյան հյուրախաղն իրական է դարձել նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես պաշտոնական նվագախումբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
20:47 17-03-2015
Երիտասարդական նվագախումբը հայ ժողովրդի 2015-ի կարևոր ասելիքը փոխանցեց «Ալ Բուստան» փառատոնում
7100 դիտում
14:55 14-03-2020
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը