Իրանը կարող է ժամանակավորապես սառեցնել իր միջուկային ծրագիրը
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել, որ իր երկիրը պատրաստ է միջուկային հարցով բանակցությունների ավարտից հետո ժամանակավորապես սահմանափակել իր միջուկային ծրագրի գործունեությունը:
«Ամեն ինչ ձևակերպումներից է կախված: Եթե մենք համաձայնության գանք, ապա որոշ ժամանակով կսառեցնենք մեր ծրագիրը: Սակայն ես չեմ կարող հեռուստաեթերում հայտնել դրա ժամանակի մասին և թե ինչպիսի սահմանափակումներ կլինեն»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ վերջնական համաձայնության գալու համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանը սառեցնի իր միջուկային ծրագիրն առնվազն 10 տարով: Զարիֆն իր հերթին Օբամայի նախապայմանն անընդունելի է համարել: