«Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալները ևս ստացան նույնականացման քարտեր
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 19 դատապարտյալ ևս ստացան նույնականացման քարտեր:
Նշենք, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Գործընթացը շարունակվում է: