Տաջիկստանում քարաթափման հետևանքով 4 մարդ է զոհվել
Տաջիկստանի հյուսիսում քարաթափման հետևանքով 4 մարդ է զոհվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Դուշանբեից հյուսիս՝ Այնինսկի շրջանից 140 կմ հեռավորության վրա:
Քարերը փուլ են եկել Այնի-Լեռնային Մաստչա ճանապարհին, որով ընթացել է ավտոմեքենան: Մինչ փրկարարների հասնելը մեքենայի բոլոր 4 ուղևորները մահացել են:
Ավելի վաղ Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն զգուշացրել էր վարորդներին, որպեսզի նրանք հնարավորինս խուսափեն լեռնային հատվածների ճանապարներով երթևեկելուց, քանի որ ձյան տեղումների և դրան հաջորդող հալոցքների հետևանքով կարող են սողանքներ և քարաթափումներ լինել: