211652_close_icon
views-count66003 դիտում article-date 15:10 05-03-2015

Նուբարաշենում հայտնի կրակոցների հետևանքով 3 սպանվածների գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը. տեսանյութ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ տեղի սպանության գործը քննելու է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեում արդեն իսկ 1 տասնյակից ավելի մարդ է հարցաքննվել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին նաև հայտնի դարձավ, որ նախաքննության շահերից ելնելով՝ առայժմ մանրամասն հրապարակումներ չեն արվի: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ մարտի 4-ին կրակոցներ են հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Կրակոցներից սպանվել էին հանրությանը հայտնի քրեական հեղինակություններ, 43-ամյա Լևոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերոն և Մեսրոպ Նազարյանցը՝ Մանումենտցի Մոսոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով: ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ՝ ՄԱՐՏԻ 7-ԻՆ, ԺԱՄԸ 22.00-ԻՆ, «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր