Ռուսաստանում արդեն 30.000 ուկրաինացի փախստական կա
ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին հայտնել է, որ Ռուսաստանի տարբեր շրջանների ժամանակավոր կացարաններում ներկայիս տվյալներով գտնվում է համարյա 30.000 փախստական Ուկրաինայից, այդ թվում ավելի քան 9300 երեխա:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի տարածքում փախստականների համար նախատասեված ժամանակավոր կացարանները 511-ն են:
Նշենք, որ փախստականների ամենամեծ ներհոսքն արձանագրվել է Դոնբասին սահմանակից Ռոստովի շրջանում: