Ռուսաստանի տարածքում գտնվում է մոտ մեկ միլիոն ուկրաինացի փախստական
Ներկայումս Ռուսաստանի տարածքում գտնվում է մոտ մեկ միլիոն ուկրաինացի փախստական: Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ռոստովի մարզում Դաշնային միգրացիոն ծառայության վարչության պետ Վիկտոր Սոլոդովնիկովին:
Նրա խոսքերով՝ այդ անձանցից ավելի քան 880.000-ը դիմել է իրենց՝ տարբեր կարգավիճակներ ստանալու համար, և որ նրանցից195.000-ի դեպքում դա առնչվել է ժամանակավոր ապաստան ստանալուն:
Սրանից առաջ էլ Սոլոդովնիկովը հայտարարել էր, որ ուկրաինացի փախստականների արտահոսքը գերազանցում է ներհոսքը, և որ նրանց միջև տարբերությունը կազմել է 60.000 մարդ՝ հօգուտ Ռուսաստանից մեկնածների: