211652_close_icon
views-count1037 դիտում article-date 15:12 05-03-2015

Թմրամիջոցը պահել էր բաճկոնի գրպանում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ազատավան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ տարա` դեղին հեղուկով, հատակին` սպիտակ նստվածք: Հարություն Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, այն պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվելու է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր