211652_close_icon
views-count1056 դիտում article-date 13:42 29-05-2015

Թմրամիջոցը պահել էր աշխարհագրական քարտեզի հետևում, իսկ այգում փթթում էր կանեփի 45 թուփ

Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչության ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Լավրենտ Բ.-ի տանը, որի 2-րդ հարկի հյուրասենյակի պահարանի տարբեր դարակներից, ինչպես նաև տան 1-ին հարկի պատին փակցված աշխարհագրական քարտեզի հետևից, հայտնաբերվել է 40.7 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ տնից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվող այգուց՝ կանեփի 45 թուփ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր