ՌԴ ՊՆ-ն արձանագրել է ԻՊ-ի խմբավորումների ի հայտ գալն Աֆղանստանում
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անհանգստացած է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հարավային շրջաններում ի հայտ են եկել «Իսլամական պետության» զինյալների առաջին խմբավորումները, այս մասին մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Մեզ անհանգստացնում է ՀԱՊԿ-ի՝ հարավային երկրների շրջանում տիրող իրավիճակը, մենք տեսնում ենք այն ինչ կատարվում է Աֆղանստանում: Տեսնում ենք, որ այդ տարածաշրջանում ի հայտ են եկել «Իսլամական պետության» առաջին խմբավորումները»,-ասել է նա: