211652_close_icon
views-count34577 դիտում article-date 10:55 05-03-2015

Խոշոր ավտովթար՝ Աշտարակ-Գյումրի ճանապարհին. բախվել են «06»-ն ու «Զիլ»-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ ՀՀ ՊՆ աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «06»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 21-ամյա Հայարփի Ադոյանը և Արուճ գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Արամ Տիգրանյանը, 23-ամյա Աշոտ Անտոնյանը, Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքներով գյուղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո «Զիլ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել մայթին կանգնեցված պատին և հայտնվել հողամասում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, վիրավորներից Ա. Անտոնյանը պայմանագրային զինծառայող է, իսկ Հ. Խաչատրյանը նույնպես աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր