23373 դիտում
21:06 26-10-2014
Խոշոր ավտովթար-հրդեհ Երեւան-Գյումրի ճանապարհին, բախվել են KIA-ն ու ԶԻԼ-ը, KIA-ն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն 1 մարտական հաշվարկով վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աշտարակի հրշեջ-փրկարկարարկան ջոկատը՝ ջոկատի հրամանատար Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր մարել են KIA մակնիշի 12 TQ 222 համարանիշի ավտոմեքենայում բռնկված խոշոր հրդեհը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանության օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 18:55-ի սահմաններում նշված ճանապարհին բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Սեւակ Սարուխանյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի 34 DF 388 համարանիշի եւ Երեւանի բնակիչ Վարդան Օսմանյանի վարած KIA մակնիշի 12 DQ 222 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո KIA-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում եւ առաջացած կրակից ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Այդ պահին նշված ճանապարհով անցնելիս է եղել ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան եւ եթե նրա վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր KIA-ին կամ ԶԻԼ-ին: Բախումից փախչելով ԿԱՄԱԶ-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել է ճանապարհի եզրին գտնվող հսկայական քարերի վրա: Եվ եթե քարերը չլինեին, ԿԱՄԱԶ-ը կողաշրջվելու էր: Ոստիկանությունը պարզում է ԿԱՄԱԶ-ի վարորդի ինքնությունը: Իսկ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված KIA-ի վարորդն, ըստ հիվանդանոցից ստացված տեղեկությունների, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նախնական տվյալներով KIA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+