2899 դիտում
09:29 05-03-2015
Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար, թե հանուն ինչի են կատարվում կամայականությունները. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
««Սովետի» նկատմամբ որևէ ջերմ զգացում չունեմ, բայց արդյոք այդ երկրի արագ և չմտածված կազմաքանդումը միայն օգո՛ւտ է բերել աշխարհին, այդ թվում՝ Ամերիկային: Էլ մեր մասին՝ չասած: Կամ, մասնավորապես, Իրաքում այսօր ստեղծված վիճակը և այդ տարածքում նույն «Իսլամական պետության» գործունեությունն արդյոք աշխարհի և ԱՄՆ-ի համար ավելի՞ մեծ վտանգ չի ներկայացնում, քան Սադամի ռեժիմը:
Վերջերս հարցազրույց էի վերցրել ուկրաինացի հրապարակախոս Վիտալի Պորտնիկովից: Տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ Դմիտրի Կիսելյովի հետ, միայն թե «մինուսի» նշանով: Պուտինյան քարոզչի ամեն երկրորդ բառը Արևմուտքի հասցեին անեծքներն են, իսկ իմ զրուցակցի «գլխավոր հերոսը» Պուտինն է: Երկու հրապարակախոսներն էլ ունեն «չարիքի կայսրության» մասին հստակ և միանշանակ պատկերացում պարզապես զուտ աշխարհագրորեն այդ կայսրությունը նրանք «տարբեր տեղերում» են տեսնում: Երկուսն էլ ինչ-որ տեղ ճիշտ են՝ ագրեսիվությամբ և ցինիզմով այդ «կայսրությունները» կարող են իրար հետ մրցել:
«Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար՝ հանուն ինչի են կատարվում կամայականությունները՝ տոտալիտարիզմի՞, թե՞ սուրբ ժողովրդավարության և ազատականության»,- հարցնում էր Մահաթմա Գանդին»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
14:06 06-03-2020
Հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականությունները կվերանան
2997 դիտում
10:23 16-12-2014
Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»